Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթողները

Մայիս 29,2025 18:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով:

Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ։

Այս տարվա հաղթողների ցանկում Հայաստանից ընդգրկվել էր «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքը, որը ներկայացրել են Հասմիկ Սիմոնյանը և Նարե Թովմասյանը (քաղաք Գյումրի):


Երկու օրերի ընթացքում 5 հաղթող երկրների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու միմյանց հետ, ներկայացնելու իրենց աշխատանքը, ճանաչողական այցեր կատարելու Եվրոպական խորհրդարանի շենք և այլն:

Հայաստանը մրցույթին մասնակցում է երկրորդ տարին անընդմեջ և երկու անգամ էլ հաղթողների թվում է:

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի նոր շրջափուլի մասին կհայտարարվի առաջիկայում:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031