Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 560 հազար ԱՄՆ դոլար արժեքով երկու հողամասերն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը. Գլխավոր դատախազություն

Մայիս 29,2025 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այսօր ընդունված երկու որոշումներով՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ամրացվեցին մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, մոտ 1 հա մակերեսով «անտառային» նշանակության և մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող մեկ այլ տարածքի՝ 661 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 254 միլիոն դրամ արժեքով, 6640 քմ մակերեսով «անտառային» նշանակության հողամասերը:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով՝ բավարարվել է Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը, որով պահանջվել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Հակակոռուպցիոն դատարանը մեկ այլ վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցերից ևս մեկը, որով պահանջվել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031