Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հետաքրքրված է հայկական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանման ավելացմամբ, ինչպես նաև Ղազախստանից բարձրարժեք տոհմային կենդանիների ներմուծմամբ

Մայիս 29,2025 20:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աստանա միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևի հետ։

Շնորհակալություն հայտնելով AIF-ի կազմակերպման և ջերմ ընդունելության համար՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։

«Հայաստանը Ղազախստանի Հանրապետությունը համարում է տարածաշրջանում հուսալի և խոստումնալից գործընկեր: Մենք համոզված ենք, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը կարող է զգալի ներդրում ունենալ ամբողջ եվրասիական տարածքի կայունության և բարեկեցության ամրապնդման գործում», – նշել է Գևորգ Պապոյանը։

Իր խոսքում Գևորգ Պապոյանը կարևորել է փոխգործակցության խորացումը հատկապես դեղագործության, և թանկարժեք քարերի ու մետաղների արտահանման ուղղությամբ։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է հայկական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանման ավելացմամբ, ինչպես նաև Ղազախստանից բարձրարժեք տոհմային կենդանիների ներմուծմամբ։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև Հայաստանի բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի շրջանակներում Հայաստանը կարող է դիտարկվել որպես կայուն փոխգործակցության, լոգիստիկայի, առևտրի և մարդասիրական գործընկերության հարթակ՝ միավորելով Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031