Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանից հրաժարվել են, որ իրենք են արել»․ Սուրեն Պապիկյանը՝ Խոզնավարի ուղղությամբ կրակոցների մասին

Մայիս 29,2025 19:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած հերթական կրակոցներին։

Սուրեն Պապիկյանն ասել է, որ Պաշտպանության նախարարությունը հանդես է եղել հայտարարությամբ։

ՀՀ ՊՆ-ն իր հայտարարության մեջ նշել էր․ «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»։

Հարցին, թե ադրբեջանական կողմը պարզաբանումներ տվե՞լ է, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Հրաժարվել են, որ իրենք են արել։ Այլ բան չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել