«Առավոտի» եւ «Շտիգեն» ընկերությունների խմբի «Ազգային բուրժուազիա» նախագծի հերթական թողարկման հյուրն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը:
Նրա կարծիքով` երկրի բարօրության եւ անվտանգության համար կարեւորագույն դեր են խաղում գործարարները, բուրժուազիան, որի գերնպատակը պետք լինի Հայաստանի հզորացումը:
Պատասխանելով ուղիղ հարցին՝ արդյո՞ք իր ընկերությունը պատրաստ կլիներ վաճառել իր արտադրանքը Հայաստանի հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներին, Վարդան Ջհանյանն ասում է, որ դա բացառված չէ:
Հաղորդման հյուրը նաեւ տեղեկացրեց, որ պղնձի ու մոլիբդենի խտանյութը վաճառվում է ձուլարաններին, որոնք գտնվում են Եվրոպայում եւ Չինաստանում:
Կարդացեք նաև
Արդյո՞ք բիզնեսն ունի հայրենիք: Անդրադառնալով այդ հարցին՝ ԶՊՄԿ փոխտնօրենը նշում է, որ ինքնին բիզնեսը չունի հայրենիք, բայց քանի որ տվյալ ընկերությունն աշխատում է կոնկրետ երկրում, դրա մենեջմենթի ու աշխատակիցների մեծ մասը որոշակի ազգի ներկայացուցիչներ են եւ որոշակի պետության քաղաքացիներ, այդքանով բիզնեսն ազգային է:
Մանրամասները՝ տեսանյութում: