Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ պտտահողմի և կարկտահարության հետևանքով տուժվել են Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ բնակավայրերը

Մայիս 29,2025 23:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախօրեին պտտահողմի, ուժեղ քամու և կարկտահարության հետևանքով առաջացած վնասները ճշտելու, հետևանքների մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի մասնագետներն այցելել են Արթիկ համայնք, շրջել քամուց տուժած բնակավայրերում:

Պատասխանատուները դիտարկել են տուժած տներն ու ցանքատարածքները, գույքագրումից և տվյալներ հավաքագրելուց հետո կկազմվի ամբողջական փաթեթ՝ խնդիրների հետագա լուծման տարբերակներ քննարկելու և գտնելու նպատակով։

Նշենք, որ ուժեղ պտտահողմի և կարկտահարության հետևանքով տուժվել են Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ բնակավայրերը։

Առաջիկայում տեղական հանձնաժողովները կամբողջացնեն ուսումնասիրությունները, վնասների չափերը վերջնական կճշգրտվեն։

 

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031