Հստակ է օրվա վարչապետի աթոռը զբաղեցրած զանգվածի ջղաձգումների պատճառը՝ այս օրերին Վեհափառ Հայրապետը զբաղված է հայրենաշինությամբ արցախահայերի տուն վերադարձի հարցով և խնդիրներով:
Ինչպես միշտ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հանձն է առել պետականաշինության հարցերը:
Կհիշեք Հայոց Պատմությունից մեր Սուրբ Եկեղեցին ինչպիսի օրերին է հանձն առել զբաղվելու և լուծելու պետության ազգային խնդիրները: Հիշեցման կարգով ասեմ, թե ինչպիսի պայմաններում է տեղի ունեցել, երբ ղեկավար աթոռները զբաղեցրել են չուլաններ կամ ժիլետի թևեր:
Ուստի սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, ապրում ենք այնպիսի օրեր, երբ ամեն վայրկյան կարիք կա անընդհատ վերահաստատելու մեր կողմը, մեր ինքնությունը, մեր հավատամքը, սեր խոստովանելով Քրիստոսին: Չարը իր մռնչացող պիղծ բերանը միշտ բաց հարձակվում է ամեն մեկ հավատավոր զավակի վրա փորձելով այս անգամ հերթական կործանման ոռնոցը արձակել:
Դավադիր դավաճան Հուդան հերթական անգամ իր սևագործությունները հայրենասեր հանրությունից շեղելու համար իր պիղծ դիվական բերանն է բացել և պիտակավորել մեր Սուրբ Եկեղեցին:
Եւ վիրավորանք է հասցնում ամենքիս ասելով, թե մեր եկեղեցիները «չուլաններ են» ուրեմ այս տեսակ անձինք նման են վայրահաչ դիվահարի:
Ուստի սիրելիներս, ամենքիս համար մեր եկեղեցիները մեր Փրկության տապանն են, մեր Աստծո տունն է ուր ամեն մեկ հայ քրիստոնյա իր հանդիպումն է ունենում Բարձրյալ Աստծո հետ, իր բաղձալի հաշտությունը գտնում Աստվածային ներդաշնակության մեջ:
Հարատևենք եկեղեցաշինության մեջ, մեր անձերի հանդեպ առավել զգուշավոր լինենք և նորոգող լինենք Աստվածային Սուրբ պատկերը մեր անձերում, քանի որ Մեր Տեր Հիսուս Քրիստոսով Աստծո որդեգիրները եղանք և հաղթական Սուրբ Հարության ժառանգորդները:
Տեր Նարեկ քհն. Սարգսյան