Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակաեկեղեցական քարոզչությունը

Մայիս 30,2025 09:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի գրառումներ է արել այն բանից հետո, երբ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից խիստ քննադատության արժանացավ մայիսի 29-ին կառավարության նիստում իր արած պնդումը, թե «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում, տեսնում ես՝ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մտնում ես… Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը…»:

Պնդումը քննադատել են նաեւ մի քանի եպիսկոպոսներ: Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը գրել է. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:

Ավելի ուշ նա մեկ այլ գրառում էլ է արել. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»:

Քիչ անց Նիկոլ Փաշինյանը նաեւ գրել է. «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։

Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»:

Եկեղեցու դեմ մեկ ժամում արված 4-րդ գրառումն էլ հետեւյալն է. «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։

Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։

Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Երկրում մոտ 45 հազար թմրամոլ կա։ Հիմա մի հատ էլ դա վկայակոչել։ Հոգևոր դասի ամորձիներից կախվեցիր մի հատ թմրանյութ օգտագործողների ամորձիներից կախվի։ Ասա ես հոմ ամեն օր չեմ օգտագործում։ Իրանք ամեն օր են օգտագործում։ Էլ ինչ նվաստ երևույթ կա դրանց հել էլ համեմատվի։ Անկրթությամբ էլ մի խումբ գտի համեմատվի։ Պլինտուսից իջել կոյուղաջրերում լող ես տալիս

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031