Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը այսօր տարածել է Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի գրառումը եւ թիրախավորել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ին, որը մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում մասնակցում էր «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։
Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։
Երկրի գլխավոր հոգեւոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների դեմ 1 ժամում արված 4 գրառումներից հետո նրան ձայնակցել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, որը հրապարակավ հայտարարել էր, որ աթեիստ է:
Արսեն Թորոսյանն այժմ տելեգրամյան իր ալիքում գրել է. «Թեև ես որևէ եկեղեցու հետևորդ չեմ հանդիսանում, բայց ինձ կարող եմ իրավունք վերապահել և հրապարակային հարց տալ։
Արդյո՞ք եկեղեցու բոլոր սպասավորներն են անում այն ինչ քարոզում են, կամ քարոզում են այն ինչ անում են։
Իհարկե, բոլորը գիտեն այս հարցի պատասխանը, բայց դրա մասին խոսելն «ամոթ» է, քանի որ կարող է պարզվել, որ երեսպաշտության ամենամեծ դոզան կենտրոնացած է հենց եկեղեցում, ինչն իրականում պետք է լիներ հակառակը։
Եվ այո պետք է գար այն օրը, որ այս կեղծ բարեպաշտությունը դրվելու էր հանրության դատին՝ ինչքան էլ որ դա տհաճ լինի եկեղեցու սպասավորների և հետևորդների համար»: