Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլը, հաստատ, այն մարդը չէ, որը կարող է ձախողումից, ուխտադրուժ լինելուց կամ առհասարակ՝ բարոյականությունից խոսել. Արթուր Վանեցյան

Մայիս 30,2025 12:27

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսկ ի՞նչ է լինում, երբ երկրի վարչապետը ձախողում է կառավարումը։ Ի՞նչ է լինում, երբ այդ ձախողման հետևանքով հազարավոր զոհեր ենք ունենում, Հայրենիք կորցնում…

Հարցերը հռետորական են։ Բայց Նիկոլը, հաստատ, այն մարդը չէ, ով կարող է ձախողումից, ուխտադրուժ լինելուց կամ առհասարակ՝ բարոյականությունից խոսել։

Եկեղեցին, իհարկե, շատ ավելին է տեսել իր պատմության մեջ, քան նիկոլյան շանտաժի այս խղճուկ փորձերն են։ Հավատքի և արժեքների մեր ամրոցը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, վստահ եմ կհաղթահարի նաև այս փորձությունը։

Բայց ես հավատում եմ «Մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ եկեղեցի» գաղափարին, այդ գաղափարի ուժին։ Միասին մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը։
Աստված առաջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031