Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորը «ենթադրյալ կասկածի» հիման վրա հրապարակային պնդումներ է անում

Մայիս 30,2025 12:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Եպիսկոպոսը պետք է լինի անարատ, միակնանի, զգոն, խոհեմ, վայելուչ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ, ոչ խմիչ, ոչ բռնակալ, այլ հեզ, ոչ կռվարար, ոչ փողասեր… Եթե մեկը չգիտե իր տունը կառավարել, ինչպե՞ս կարող է հոգ տանել Աստծո եկեղեցու մասին»։
Տիմոթեոսին Առաջին Թուղթը, գլուխ 3, խոսքերը 2-5

Հայ Առաքելական Եկեղեցում կուսակրոնությունը պարտադիր պայման է բարձրագույն հոգևորականների համար։ Դա ընդամենը ծես չէ, այլ հոգևոր երդում, որով անձը հրաժարվում է աշխարհիկ կյանքից՝ իրեն ամբողջովին նվիրելով Աստծուն ու Եկեղեցուն։

Եվ երբ նման երդում տված հոգևորականի հասցեին կան սեռական վարքի մասին ենթադրյալ մեղադրանքներ, մենք չպետք է աչք փակենք՝ իբրև եկեղեցու հանդեպ հարգանք։ Ճշմարիտ հավատացյալի համար եկեղեցուն պաշտպանելը նշանակում է պաշտպանել նրա մաքրությունը, ոչ թե գլուխներս մտցնենք հողի մեջ, որ չտեսնենք:

Անհրաժեշտ է, որ Եկեղեցին սկսի արդար քննություն, եթե խախտել է իր երդումը, պետք է կրի ամբողջական պատասխանատվություն՝ մինչև կարգալուծում կամ գահից հրաժարում։

Հայոց Եկեղեցու «Կանոնագիրք Հայոց»-ը հստակ է․
• ԻԶ կանոն (16) – կուսակրոնության ուխտի խախտման դեպքում հոգևորականը կարող է կարգալուծվել կամ հեռացվել հաղորդությունից։

• ԻԷ կանոն (17) – բարոյական խախտումների դեպքում նախատեսվում է կարգից զրկում։

Հոգևոր իշխանությունը միայն հավատացյալների հարգանքի պայմաններում գոյություն ունի»։

ՖԲ օգտատերերից մեկը հարցրել է. «Որտեղից ձեզ նման տեղեկություն որ կուսակրոն չեն եպիսկոպոսները»: Եվ ԱԺ պատգամավորը պատասխանել է. «Ենթադրյալ կասկած է, որը պետք է ապացուցվի կամ հերքվի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031