Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ Առաքելական եկեղեցին մի 1000 հատ Նիկոլ է տեսել իր կյանքի ընթացքում, մի 1000 հատ էլ կտենա, եկեղեցին իր ատամի բանը չէ»․ Հայկ Մամիջանյան

Մայիս 30,2025 12:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Եկեղեցին թիրախավորելու հայտարարություններին ու գործողություններին։

«Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, երբ դիակները ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Ու դա առաջին հերթին մեր մեղավորություն է, որ այդ քաղաքական դիակը դեռեւս հավաքված չէ»,- ասաց նա։

Մամիջանյանը հիշեցրեց, որ մայիսի 22-ին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մայիսի 29-ի կառավարության նիստում այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը, իսկ այսօր արեց մի գրառում։ «Ես շատ ուզում եմ, որ այս գրառումը կարդան ՔՊ պատգամավորները, ում ճնշող մեծամասնությունը վստահաբար մկրտված է Հայ Առաքելական եկեղեցում, ովքեր պսակադրություն են անցկացրել եկեղեցում, կյանքի ամենածանր պահերին դիմել են հավատքին, կրոնին, եկեղեցուն։ Կարդան բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա անում են ամեն ինչ, որ ինքը մնա իշխանության՝ ուժայինները, իրավապահ մարմինները։ Կարդան ու իրենք իրենց մեջ պատասխանեն մի հարցի՝ իրենք դրա տակ մտնել պատրա՞ստ են»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը հավելեց․ «Հայ Առաքելական եկեղեցին մի 1000 հատ Նիկոլ է տեսել իր կյանքի ընթացքում՝ տարբեր կալիբրի, մի 1000 հատ էլ կտենա։ Հայ Առաքելական եկեղեցին իր ատամի բանը չէ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031