Հայաստանում անցկացվեց «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը, որը միավորել էր տարբեր երկրների պետական պաշտոնյաների, դիվանագետների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և գիտնականների՝ քննարկելու գլոբալ մարտահրավերներն ու հնարավոր լուծումները: Յունիբանկը հանդես եկավ՝ որպես «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր:
Ֆորումին աջակցելով, Յունիբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ խթանելու առաջընթացը և նպաստելու Հայաստանի ներգրավվածությանը միջազգային երկխոսության հարթակներում։ «Երևանյան երկխոսություն» ֆորումին Յունիբանկը ներկայացրեց իր ներդրումային հնարավորություններն ու թվային նախաձեռնությունները:
Unibank Invest-ի միջոցով կարելի է առևտուր անել աշխարհի խոշորագույն բորսաներում, այդ թվում՝ NYSE, NASDAQ, LSE, XETRA և այլն: Ներդրողներին հասանելի են ավելի քան 30,000 բաժնետոմսեր և ETF-ներ, 20,000 պարտատոմսեր, ինչպես նաև արժութային զույգեր և այլ լրացուցիչ գործիքներ: Գործարքները կարելի է կատարել ժամանակակից վեբ տերմինալի և մոբայլ հավելվածի միջոցով:
Կարդացեք նաև
Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը մասնակցեց նաև «Սոցիալական ալգորիթմ՝ տվյալների վրա հիմնված տնտեսության վերծանում» պանելային քննարկմանը: Փորձագետները քննարկեցին, թե ինչպես նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արհեստական բանականության վրա հիմնված մոդերացիան, կարելի է ինտեգրել կարգավորող մեխանիզմներում՝ չվտանգելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Իր խոսքում Արարատ Ղուկասյանն անդրադարձավ թվային ֆինանսների և տվյալների կառավարման միաձուլմանը. «Բանկերը հարմարվում են այն աշխարհին, որտեղ տվյալներն արժույթ են, բայց այդ տվյալները պետք է պաշտպանված լինեն: Կարգավորումը պետք է լինի խելացի, ներդաշնակ և ապագային ուղղված»: Նա հավելեց. «Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ տեղեկատվությունը կարող է վերածվել տվյալների, որոնք վստահություն են ներշնչում, նվազեցնում են ծախսերը և բարձրացնում մրցունակությունը: Սա է հաջողության գրավականը: Յունիբանկում մենք օգտագործում ենք արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ, որը զգալիորեն մեծացրել է հայտերի մշակման արագությունն ու անաչառությունը՝ բացառելով մարդկային գործոնը: Կարո՞ղ ենք ավելին անել: Անշուշտ: Բայց սա պահանջում է համագործակցության ընդլայնում ոլորտում և ամբողջ հասարակությունում»:
Որպես Հայաստանում POS վարկերի քանակով առաջատար՝ Յունիբանկը սպառողական վարկերի հաստատման գործընթացներում կիրառում է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ: Յունիբանկի 25 տարվա վիճակագրական տվյալների վրա հիմնված գնահատման համակարգը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ վարկային որոշումներ կայացնել:
Պանելային քննարկման մասնակիցները կոչ արեցին անդրսահմանային համագործակցության սերտացմանը, տեխնոլոգիաների էթիկական օգտագործմանը, ինչը հնարավորություն կտա հավասարակշռել նորարարությունն ու հաշվետվողականությունը: