Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս

Մայիս 30,2025 13:24
pek

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ, բացահայտել են հարկերից խուսափելու դեպքեր։

Բազմաբնակարան շենք կառուցապատող մի ընկերություն 2023-25 թվականների ընթացքում Երևանի Վրացական փողոցում օտարել է ընդհանուր 134 ավտոկայանատեղի և 1 բնակարան` առուվաճառքի պայմանագրում նշելով իրական արժեքից անհամեմատ ցածր գին։ Այդ կերպ խուսափել է հարկային պարտավորությունից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 118 միլիոն 258 հազար դրամի վնաս:

Հարկեր չվճարելու մեկ այլ բացահայտում էլ արձանագրվել է Կոտայքի մարզում։ Արզնի գյուղից Աբովյան քաղաք տանող ճանապարհին գործող ավտոգազալիցքավորմամբ զբաղվող մի ընկերություն 2024 թվականի հունվարից 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հարկային մարմիններից թաքցրել է փաստացի ձեռք բերված և իրացված գազի իրական ծավալները՝ չվճարելով 43 միլիոն դրամից ավելի հարկ:

Մյուս դեպքով օտարվել են բեռնափոխադրում իրականացնող և միմյանց հետ փոխկապակցված երկու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշռում գտնվող 14 բեռնատարներ։ Առուվաճառքի պայմանագրերում նշվել են տրանսպորտային միջոցների իրականությանը չհամապատասխանող ցածր գներ։ Այս եղանակով հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 17 միլիոն 248 հազար դրամի վնաս:
Երեք դեպքով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031