Եկեղեցու և հոգևորականների դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն ու վիրավորական գրառումները պատահական չեն․ դրանք քաղաքականապես հաշվարկված քայլեր են։
- Նրա նպատակը մեր ազգային ինքնության հիմնասյուներից մեկին՝ Հայ Առաքելական Եկեղեցուն հարվածելն է։ Եկեղեցին կանգուն է, իսկ նրա հետևորդների թիվն ավելանում է։ Այսինքն՝ որքան եկեղեցին ամրանում է, այնքան իր իշխանությունը թուլանում է, և նա դա գիտակցում է։ Այս առումով Առաքելական եկեղեցին դարձել է թիրախ:
Փաշինյանը փորձում է համախմբել հասարակության այն հատվածին, որն արդեն իսկ բացասական վերաբերմունք ունի եկեղեցու հանդեպ կամ պատկանում է այլ հավատքի։ Սա դասական «ընդդեմ»-ի քաղաքականություն է։ Երբևէ չի համախմբել հանուն որևէ գաղափարի։ Նախկինում դա եղել է «մերժիր Սերժին» սկզբունքով, հիմա էլ՝ եկեղեցու դեմ։
Այս ճանապարհով նա փորձում է ընտրազանգված ձևավորել:
Սա նաև նոր օրակարգ թելադրելու փորձ է՝ հանրային ուշադրությունը շեղելու իրական օրակարգից։ Նա փորձում է թաքցնել Տիրանայում կայացած հնարավոր պայմանավորվածությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, կապ ունեն նոր կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման հետ:
Կարդացեք նաև
Մեր հոգևոր դասը լայնախոհ է:
Բայց հասարակությունը պետք է հետևություններ անի։ Առաջին հերթին՝ ուսուցիչները. արդյո՞ք կրթության բովանդակությունը համապատասխանում է երկրի թիվ մեկ դեմքի բառակազմին, նրա հայհոյախոսությանը:
Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե»