ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։
Որեւէ մեկի անձնական կյանքը որեւէ մեկի գործը չէ։ Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգեւոր ու բարոյական արժեքներ»։
Ավելի Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ նա մեկ այլ գրառում էլ է արել. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»:
Քիչ անց Նիկոլ Փաշինյանը նաեւ գրել է. «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։
Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»:
Եկեղեցու դեմ մեկ ժամում արված 4-րդ գրառումն էլ հետեւյալն է. «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։
Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։
Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»: