Լրահոս
Օրվա լրահոսը

Սինանյանը բարձր է գնահատել Դեսին-Շարպիոյի քաղաքապետարանի հետևողական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերին

Մայիս 30,2025 15:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 27-ին Լիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիո քաղաքում հանդիպել է տեղի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների և երիտասարդների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Դեսին-Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը (Denis Djorkaeff), Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը, Ֆրանսիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Ռոբերտ Տեր-Արսենյանը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի և Հայ դատի պաշտպանության ճակատ (FDACAF) ասոցիացիայի նախագահ, «Laïcité et République Sociale» կազմակերպության նախագահ և «Հայկական շարժում» կազմակերպության գլխավոր պատվիրակ Ադրիեն Վահագն Սաժը, «Հայկական շարժում» կազմակերպության նախագահ Ժակ Ռաֆֆի Փափազյանը և այլք։

Հանդիպման ընթացքում մասնակիցներն ընդգծել են Դեսին-Շարպիոյի և Հայաստանի Ստեփանավան քաղաքի միջև՝ դեռևս 1991 թվականին ձևավորված քույր քաղաքների կապերի ամրությունն ու այդ գործընկերության հետևողական զարգացումը։

Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև հունիսի 2-3-ը Գորիսում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման և համայնքային համագործակցության զարգացման հերթական հարթակ։

Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել Դեսին-Շարպիոյի քաղաքապետարանի և ողջ քաղաքային խորհրդի հետևողական աջակցությունը՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերին։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքային խնդիրներին, դրանց հաղթահարման ուղիներին և երիտասարդների ներգրավման հնարավորություններին։
Հանդիպումից հետո Զարեհ Սինանյանն առանձին հանդիպում է ունեցել քաղաքի հայ երիտասարդների հետ, ներկայացրել Գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, ծրագրերն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պատասխանել նրանց հուզող հարցերին և մտահոգություններին։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031