Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Լեհաստանի գործարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մայիս 30,2025 17:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 30-ին մասնակցել է Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնությամբ։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ գործարար կապերի ամրապնդման և գործընկերային նոր հարաբերությունների հաստատման համար։

«Այս համաժողովը նոր էջ է բացում, ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի միջև շարունակաբար զարգացող հարաբերությունների պատմության մեջ։ Այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր շահերի և միասին ավելի լավ ապագա կերտելու խորացող հանձնառության վրա», – նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև վերջին տարիներին Հայաստանի հետևողական ջանքերին ներդրումային միջավայրը բարելավելու, տնտեսական կառավարման համակարգերը արդիականացնելու և գլոբալ շուկաներին ինտեգրվելու ուղղությամբ։

Այս համատեքստում նախարարը ընդգծել է, որ համաժողովին Լեհաստանի բիզնեսների մասնակցությունը հիմնական ոլորտներում՝ արդյունաբերություն, էներգետիկա, տեխնոլոգիա, ենթակառուցվածքներ, շինարարություն և գյուղատնտեսություն, լիովին համապատասխանում է Հայաստանի ազգային զարգացման առաջնահերթություններին: «Սրանք այն ոլորտներն են, որտեղ մենք տեսնում ենք ներդրումների, նորարարության և փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ», – հավելել է նա:

Համաժողովի ընթացքում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որն արտացոլում է Հայաստանի հանձնառությունը՝ վերաբացել տրանսպորտային ուղիները և դիրքավորել Հայաստանը որպես հարևան շուկաներ տանող անվտանգ և արդյունավետ դարպաս:
Հայաստանի և Լեհաստանի գործարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031