Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը

Մայիս 30,2025 17:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ.Պ.-ն, հանդիսանալով մի շարք ընկերությունների ղեկավար, Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ ներդրել է առևտրային ծրագիր՝ նպատակ ունենալով թաքցնել տնտեսվարողների վաճառքների իրական ծավալները և ստացած եկամուտները:

Արդյունքում, ընկերության շրջանառությունը հարկային մարմին ուղարկվող հաշվետվություններում պակաս է ներկայացվել, առևտրային ծրագրի միջոցով գործարքները ձևակերպելիս դրանց մի մասի վերաբերյալ տեղեկությունը չի ուղարկվել հսկիչ դրամարկղային մեքենա ու դուրս չեն գրվել հարկային հաշիվներ, իսկ իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է տան նկուղային հարկում թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգում։

Այսպիսով, Խ.Պ.-ն թաքցնելով տնտեսվարողների իրական շրջանառությունը՝ 2016-2023 թվականների ընթացքում իրականացված հարկային գործարքների տարեկան հաշիվներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով` 2 մլրդ 99 մլն 331 հզր 606 ՀՀ դրամ հարկեր վճարելուց:

Խ.Պ.-ի և Ա.Պ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 106 մլն 867 հզր 296 ՀՀ դրամ, արգելանք է դրվել Խ.Պ.-ին և Ա.Պ.-ին պատկանող շարժական և անշարժ գույքերի, բանկային հաշիվների վրա:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031