Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը

Մայիս 30,2025 18:35

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան համագործակցությունն ու բարեկամությունը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում փոխհամագործակցության ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես անդրադարձել են միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին, այդ թվում՝ ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրերին, համատեղ կրթագիտական նախաձեռնությունների իրականացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության և գյուղատնտեսության բնագավառներում:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ բուհերում օտարերկրյա դիմորդների ընդունելությանը, նշվել է, որ օտարերկրյա դիմորդների համար ընթացակարգային փոփոխություն է եղել: Մասնավորապես, նրանք կարող են իրենց ընդունելության հայտերն ու փաստաթղթերը ներկայացնել «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ նախապես գրանցվելով այդ համակարգում:

Նախարար Ժաննա  Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է նաև Ակադեմիական քաղաք ծրագիրը՝ կարևորելով միջազգային գործընկերների համագործակցությունն ու լավագույն փորձի տեղայնացումը:

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան ևս կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ անդրադառնալով նաև մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերին: Մասնավորապես նշվել է, որ Հայաստանը մշտապես ակտիվ մասնակցություն է ունենում Հնդկաստանում տեղի ունեցող Սուրաջկունդի միջազգային արհեստների ամենամյա փառատոներին` ներկայացնելով հայկական հարուստ ու բազմաբնույթ մշակույթը, այդկերպ խթանելով միջազգային մշակութային երկխոսությունը, համագործակցությունն ու ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031