Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բամբասանք է, որը վարչապետը օգտագործում է ամբողջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վարկաբեկելու, պետական, ազգային այս ինստիտուտը, փչացնելու, պղծելու համար». Էդմոն Մարուքյանը արձագանքել է Փաշինյանին

Մայիս 30,2025 19:01

Իմպիչմենթի գործընթացի՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը YouTube-յան իր էջում անդրադարձել է եկեղեցու մասին Նիկոլ Փաշինյանի արած գրառմանը:

«Ուզում եմ մանրամասն մեր ժողովրդին բացատրել, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի Հանրապետությունում: Վերջին հաշվով սա նաեւ նախընտրական շրջանի հետ է կապված: Նախ, «Սրբազանը դոմփում է» խոսույթը վարչապետին հարիր չէ եւ շատ փողոցային խոսույթ է: Բայց որ դա օգտագործվում է ու դրանով մի քանի ուղղություններով աշխատանք է տարվում:

Առաջինը, որ ժողովուրդը բոլոր Սրբազաններին կասկածի, որովհետեւ չի ասվում չէ՞, թե որ Սրբազանի մասին է խոսքը: Իմ ենթադրությամբ, սա ինչ-որ բամբասանք է, որը վարչապետը գրում, օգտագործում է ամբողջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վարկաբեկելու համար, պետական, ազգային այս ինստիտուտը փչացնելու համար:

Ինչո՞ւ է նա դա անում: Որովհետեւ Ադրբեջանից, Իլհամ Ալիեւի կողմից հստակ կա հրահանգ՝ դենացիֆիկացիա անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, որը Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորությամբ իր թիմը ամբողջ ուժով իրականացնում են: Իսկ ի՞նչ է սա նշանակում. քանդել, փչացնել, պղծել Հայաստանի Հանրապետության, այս պետականության, մեր ժողովրդի՝ գոնե վերջին 200 տարվա ինքնության ձեւավորման հիմքում ընկած բոլոր արժեքային համակարգերը: Այսինքն, տեսեք՝ Ցեղասպանությունը ուրացան, Արցախյան շարժում, Արցախյան հերոսամարտ, մեր հերոսներին ուրացան, պղծեցին, երկրորդ համաշխարհային պատերազմում, Հայրենական պատերազմում մեր պապերի ներդրումը պղծվեց, ուրացվեց: Ես ձեզ դենացիֆիկացիայի կոմպոնենտներն եմ ասում:

Հիմա հերթը հասել է ազգային, պետական մի ինստիտուտի՝ մեր հոգեւորականությանը, մեր եկեղեցուն, որը դարերով անպետություն մեր ազգին առաջնորդել է, տարբեր սելջուկների, մոնղոլների հետ լեզու գտել, բերել, հասցրել է պետականության: Այդ պետականությունն արդեն կա եւ դրա շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, պադավատ ունի, ախռանա ունի: Ալեն Սիմոնյանը, բանը: Այդ պետականությունն է, որ եկեղեցին բերել, հասցրել է այդտեղ: Բայց պետք է էս պետության հիմքերը քանդել, ապականել, պղծել, որովհետև Ալիեւը դա է պահանջել, պետք է արդեն եկեղեցուն անդրադառնալ:

Թեման սկսվեց այդ «չուլանացումից»: Եթե մի բան էլ տեսել ես, գնա այդ մեկի ձեռքը բռնի կամ ինքդ մաքրի ու մի բարձրաձայնի, որովհետեւ իրական քրիստոնյան դա պետք է անի: Իմ ծնողները հորեղբայրները, ամբողջ ցեղը Դսեղում Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ փլուզված եկեղեցին տարիներով գնում, մաքրում են: Ես ինքս էլ մասնակցել եմ:

Բայց դա ասել կառավարության նիստո՞ւմ: Նայեք ադրբեջանական մամուլը. «Ահա, մեր Փաշինյան Նիկոլը սկսել է պղծել իրենց եկեղեցին: Ապրես, շատ լավ է: Մե՞զ եք մեղադրում եկեղեցիներ քանդելու մեջ: Հլա ձեզ նայեք»: Հոգեւորականներն արձագանքեցին այդ «չուլանացման» պահին, ու այսօր առավոտից ինքը սկսեց, թե ինչ-որ սրբազան իր «քեռու կնկան է դոմփում»: Բնականաբար, պարզ է, որ դա բամբասանք է»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեպքեր են արձանագրվում եւ չկա մի ինստիտուտ, որտեղ պրոբլեմներ չլինեն: «Հիմա ՔՊ-ում չկա՞ մարդ, որը կոկաին է օգտագործում: Բայց չենք ասում չէ՞, որ ամբողջ ՔՊ-ն կոկաին է օգտագործում: Իշխանության մեջ մարդ չկա՞, որ ինչ-որ պիղծ բաների մեջ է ներգրավված: Բայց չենք ասում չէ՜, որ ամբողջ իշխանությունը պիղծ է: Այս իմաստով, կարող է ինչ-որ մի կուսակրոն գայթակղվել է, ոչ ֆորմալ ամուսնացել է: Ու Նիկոլ Փաշինյանը մտել է այդ թեմայի մեջ ու ամբողջ եկեղեցին վարկաբեկում է: Կաթոլիկ եկեղեցում բազմաթիվ պղծություններ են եղել, ու Հռոմի ամեն մի Պապի դեմ այս խնդիրը դրվել է: Բայց ո՞վ կարող է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ այս տոնով, այս ձեւով խոսել: Չկա, գոյություն չունի այդպիսի անձնավորություն: Կոչնչացնեն, ուղղակի: Բայց գալիս ենք Հայաստան: Ալիեւից հրահանգ կա՝ պղծեք ձեր պետությունը, քանդեք հիմնահատակ»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031