Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյախառն գրառում կատարած վարչապետն ախուրյանցի փոքրիկ տղային հարգալից խոսելու խորհուրդ տվեց

Մայիս 30,2025 19:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որն այսօր հոգևոր դասին ուղղված սկանդալային գրառումներ էր կատարել, սրբազաններից մեկին էլ հայհոյախառն խորհուրդ տվել, Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ մանկահասակ տղաներից մեկին խորհուրդ տվեց տրակտորիստին դիմել հարգալից ձևով։

Վարչապետը Արթիկի, Գյումրիի, Ախուրյանի սուբվենցիոն ծրագրով վերանորոգված մանկապարտեզներ այցելելուց, երեխաների հետ շփվելուց, նրանց կոնֆետներ հյուրասիրելուց հետո հետո եղավ Ախուրյանի Հ․ Հովսեփյան փողոցում։

Ինչպես տեղեկանում ենք կառավարության ղեկավարի գրառումից՝ 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը հիմնանորոգվել է սուբվեցիոն ծրագրով, որի արժեքը 169 մլն դրամ է։ Այդ գումարից 76 մլն դրամը հատկացրել է կառավարությունը:

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը վարչապետին դժգոհեց, որ փողոցի կողքի հետ առանձին հատված են սարքել՝ գյուղատնտեսական տեխնիկայի համար, սակայն մի պահ վերահսկողություն չանես, նորից դուրս են գալիս ու անցնում այս նոր ճանապարհով։

Նիկոլ Փաշինյանը, դիմելով իր կողքի հետ քայլող երեխաներին, ասաց․ «Հո մերը չէ, ձեր ճանապարհն է, որ տրակտորը մտնում է, ասեք՝ այ հոպար ջան, որ էնտեղ ճամփեն կողքը տրակտորի համար սարքել են, ինչի՞ եք ասֆալտապատված ճանապարհ մտնում»։

Նիկոլ Փաշինյանին համակ ուշադրությամբ լսող տղաներից մեկն արձագանքեց՝ «Ասել եմ»։

«Ասե՞լ ես, ապրես»,-ուրախացավ Փաշինյանը՝ ձեռքով ողջունելով երեխային։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց․ «Բայց հարգալից չէ՞, շատ հարգալից, հարգանքով, խնդրելով, որ ճիշտ ըլնի»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին Արթիկում, Ախուրյանում դիմավորել ու ուղեկցում էին համայնքապետերը, նրանք մանրամասն զեկուցում էին, թե որ մանկապարտեզը ինչպես կառուցվեց, ինչ ժամանակահատվածում։

Իսկ Գյումրիում, որի «Զանգակ» մանկապարտեզը ևս կառուցվել է սուբվենցիոն ծրագրով և որտեղ այցելեց վարչապետը՝ մարզպետ Դավիթ Առուշանյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չէր մասնակցում։

Ակնհայտ է, որ Փաշինյանը նրան տեսնելու, նրա հետ շփվելու ցանկություն չէր հայտնել, ու որքան էլ պատճառներն հասկանալի լինեն, միևնույնն է՝ անընդունելի է․ համայնքն ունի ղեկավար՝ անկախ նրանից՝ ցանկալի՞ է, թե՞ ոչ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031