Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է թվային տեխնոլոգիաների կարևորությունը փոքր պետությունների համար

Մայիս 30,2025 21:55

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Թվային հանրային ենթակառուցվածքները դիմադրողականության և ներառականության համար. խթանելով մարդու իրավունքներն առցանց» բարձրաստիճան քննարկմանը։

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության կողմից՝ Էստոնիայի ԱԳ նախարարության և «Ազատություն առցանց կոալիցիայի» հետ համատեղ ջանքերով։ Քննարկմանը մասնակցել են Էստոնիայի ԱԳՆ գլոբալ հարցերով փոխնախարար Մինա-Լինա Լինդը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ինչպես նաև մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է թվային տեխնոլոգիաների կարևորությունը փոքր պետությունների համար՝ զարգացման, թվային դիմադրողականության և անվտանգության տեսանկյունից։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել թվային աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության կարևորությանը, մասնավորապես՝ անվտանգ, բաց և արժանապատիվ թվային հանրային ենթակառուցվածքների մշակման և ներդրման հարցերին։

Ծանոթագրություն․ Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային» 2024 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ստանալով բոլոր անդամ-պետությունների միաձայն աջակցությունը և դառնալով կոալիցիայի 42-րդ անդամը։ Ներկայումս Կոլիացիան նախագահում է Էստոնիան։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031