Ներկայիս իշխանությունը չի պայքարում միայն Հայ առաքելական եկեղեցու դեմ: Միշտ կգտնվեն կոնֆորմիստ եպիսկոպոսներ, որոնք Փաշինյանին տեսնելիս, կսկսեն նրան քծնել, ինչը եղավ վերջերս Բալթյան երկրներից մեկում:
Իշխանությունը չի պայքարում միայն մտավորականների դեմ. կան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մտավորականներ, որոնք ծառայում են Փաշինյանին տարբեր հանձնաժողովներում եւ կոմիտեներում՝ «արդարանալով», թե իրենք աշխատում են պետության համար: Մոտ օրերս վարչապետը, կարծես թե, գնալու է ԵՊՀ, եւ պրոֆեսորներն ու դոցենտները խելոք դեմքերով հարցեր են տալու ու գլուխները տմբտմբացնելու են՝ նրա մտքերը լսելիս:
Իշխանության պայքարն, ինչպես ասում են, «ընդդեմ չէ՝ հանուն է», եւ այդ «դրական նպատակը» հասարակության վերջնական այլասերումն է: «Դոգի» նկատմամբ տասնյակ հազարավոր մարդկանց սերն այդ դեգրադացիայի ցուցիչն է: Բայց Վարդան Ղուկասյանին հաջողվել է մեկուսացնել ԱՄՆ-ում, եւ նրա ընտրազանգվածն անտեր է մնացել: Հիմա իշխանության կողմից խնդիր է դրված այդ ընտրազանգվածին տիրանալու: Իսկ ամենակարեւորը՝ ստուգելու, թե որքան է իջել հայաստանցիների մշակութային, մտավոր եւ բարոյական նշաձողը:
Այնպես որ՝ գռեհկաբանություններն ու հայհոյանքները խելագարի պոռթկումներ չեն՝ դրանք «թեստ» են, որը կոչված է ստուգելու, թե որքան խորն է մեր անկումը: Ենթադրենք, ասվում է «համբալ, ոջիլ», ի՞նչ է դրան հետեւում: ՔՊ-ականները ողջունում են, պալատական մտավորականներն արդարացնում են, իշխանամերձ հ/կ-ները լռում են, Փաշինյանի երկրպագուները (մեծ մասամբ՝ էքզալտացված կանայք) հրճվում են:
Կարդացեք նաև
Ուրեմն, կարելի է անցնել հաջորդ փուլին եւ հնչեցնել սեռական բնույթի հայհոյանք: Դրան, վստահ եմ, կհետեւի նմանատիպ արձագանք: Հետեւաբար, կարելի է շարունակել:
Ինչի՞ համար է Փաշինյանին պետք բարոյալքված, ստորացած եւ տգետ (ամենեւին ոչ կրթված) հասարակությունը: Պարզ է՝ Ալիեւին՝ արտառոց, չհիմնավորված զիջումները շարունակելու եւ, չնայած դրան, իր աթոռին մնալու համար:
…Հիշենք, թե ինչու ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգում հենց ապրիլի 24-ին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ ԱԲ-ի․ Chat GPT-ին խնդրել ենք կարդալ ՀՀ վարչապետի վերջին գրառումները, վերլուծել այն և ստեղծել իլյուստրացիա՝ ըստ այդ հոգեբանական վերլուծության
Սա ևս մեկ ապացույց էր, որ Փաշինյանը երբեք էլ չի եղել ու չի էլ լինի քաղաքական գործիչ։
Անարժանին վերաբերմունք ցույց տալու մասին ժողովրդական խոսք կա՝ «շան տեղ չդնել» կամ «թայ չդառնալ»։ Ինձ թվում է, որ այդ մոտեցումը պետք է կիրառել նաև այսօրվա վերին աթոռն զբաղեցնողի «դոմփելու» կամ էլ «չուլանի» թեմաներով ցածրակարգ պոռթկումներին անդրադառնալու հարցում։ Որքան էլ նա փորձի խոսել սրա-նրա գոտկատեղից ներքև գտնվող օրգանների և դրանցով իրականացվող «քեռեկինային գործողությունների» մասին, ցանկալի է ցուցաբերել զրոյական վերաբերմունք և նրա սադրանքին «շան տեղ չդնել» կամ էլ այլ կերպ ասած՝ նրա ջրաղացին ջուր չլցնել։
Հակառակ դեպքում՝ նշաձողը հաջորդիվ ավելի է իջեցվելու, տեղի են ունենալու ավելի ցածրակարգ թեմաներով նոր անդրադարձեր ու մեկնաբանություններ և այդ նոր մակարդակին համապատասխանող «նորաձև կրթություն» է իրականացվելու։
Բիպոլյար խանգարում ունի։ Պետք է անպայման ստուգել ու անգործունակ ճանաչել ու հեռացնել մեկուսացնել