Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ իրական նպատակ են հետապնդում իմպիչմենտի նախաձեռնության հեղինակները` մի կողմից «ոչնչացնելով» ընդդիմությանը, մյուս կողմից չնկատելով իրենց դիմումներին անսած երկու պատգամավորների նախաձեռնությունը․ Հովիկ Աղազարյան

Մայիս 31,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

2025 թվականի մայիսի 30-ի դրությամբ Ազգային ժողովի ոչ մի «ընդդիմադիր» պատգամավոր չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Նրանցից 28 հոգու կարծիքով դա անլուրջ է և անիրատեսական, իսկ 6-ը՝ չունեն Նիկոլ Փաշինյանի փոխարինող վարչապետի թեկնածու։

Ես կարծում եմ, որ մեր ժողովրդին կհաջողվի հաղթահարել իմպիչմենտին տարբեր պատճառներով դիմադրող ու անհիմն պատճառներով այն չնախաձեռնող բոլոր պատգամավորների դիմադրությունը։

Նիկոլ Փաշինյանը կհեռացվի ժողովրդի կամքով։ Այդ կամքի իրականացման միակ հնարավոր և սահմանադրական ճանապարհը իմպիչմենտն է։

Այս գրառմանը պատասխանել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

Շատ հակասական է ու անհասկանալի պարոնայք Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի (չգիտեմ էլ, որի անունը առաջինը գրեմ, որ չնեղացնեմ) պահվածքը։ Էդգար Ղազարյանը գրառում է արել այն մասին, որ 2025թ. մայիսի 30-ի դրությամբ Ազգային ժողովի ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործնթաց, ընդ որում, ընդդիմադիր բառը վերցրել է չակերտների մեջ, ինչը կոնկրետ իմաստ է կրում։

Հիշեցնենք, որ պարոնայք Նարեկ Մալյանը և Էդգար Ղազարյանը (այս անգամ էլ թող այս հաջորդականությունը լինի) հայտնի նախաձեռնության շրջանակներում գրավոր դիմել էին ԱԺ բոլոր 107 պատգամավորներին։ Այն բանից հետո երբ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները հայտարարեցին, որ իրենք չունեն Վարչապետի թեկնածու և պատրաստ են աջակցելու որևէ նախաձեռնության, այդ 107 պատգամավորներից երկուսը` Հակոբ Ասլանյանը և ես հանդես եկանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ և որպես Վարչապետի թեկնածու առաջադրեցինք Էդմոն Մարուքյանին։ Հարց է առաջանում. ի՞նչ իրական նպատակ են հետապնդում իմպիչմենտի նախաձեռնության հեղինակները` մի կողմից «ոչնչացնելով» ընդդիմությանը, մյուս կողմից, ըստ էության, չնկատելով իրենց դիմումներին անսած երկու պատգամավորների նախաձեռնությունը և ամենօրյա ռեժիմով անհագ ցանկություն ցուցաբերելով ու մարտնչող պատրաստակամություն հայտնելով հանդիպել ՔՊ խմբակցության պատգամավորներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031