Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դաշնային դատարանը կարգադրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիային անհապաղ տրամադրել մայիս ամսվա համար նախատեսված ֆինանսավորումը․ «Ազատություն»

Մայիս 31,2025 17:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ դաշնային դատարանը կրկին բավարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայցն ընդդեմ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության ՝ կարգադրելով անհապաղ մեդիա կորպորացիային տրամադրել մայիս ամսվա համար նախատեսված ֆինանսավորումը:

Միացյալ Նահանգների շրջանային դատարանի դատավոր Ռոյս Լամբերթը մերժել է USAGM-ի այն փաստարկները, որ գործակալությունը պարտավոր չէր տրամադրել միջոցները, քանի որ այլ դոնորներ, ենթադրաբար, ծրագրում էին աջակցել «Ազատություն» ռադիոկայանին:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը պաշտոնական հայտարարությամբ ողջունել է դատարանի որոշումն՝ ընդգծելով, որ ֆինանսական այդ միջոցները անհրաժեշտ են « մեր աշխատանքը շարունակելու համար՝ ելնելով ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերից»։

«Մեր լրագրողները չափազանց բարձր գին են վճարում USAGM-ի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով», – հայտարարել է լրատվամիջոցի ղեկավարը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031