Այսօր՝ մայիսի 31-ին, Մյունխենում կայանալիք Չեմպիոնների լիգայի Ինտեր-ՊՍԺ եզրափակչին ընդառաջ՝ ինչպիսի՞ զգացողություն կունենա Ինտերի հաղթանակի դեպքում հարցին, այսպես է արձագանքել Ինտերի ավագ, արգենտինացի Լաուտարո Մարտինեսը։
«Սա երազանք է, որը հասանելիության սահմաններում է։ Ես չեմ ուզում անգամ մտածել՝ արդյոք կհասնե՞մ այս նպատակին, որին բոլորս ենք ձգտում, եւ որը բավականին երկար ժամանակ է, ինչ բացակայում է Ինտերից։ Ես շատ եմ ցանկանում վայելել այս պահը, այս եզրափակիչը, այս խաղը։ Իսկ եթե այն կյանքի կոչվի, երազանքն իրականություն կդառնա», – UEFA-ի լրատվական ծառայությանն ասել է Հենրիխ Մխիթարյանի թիմակից Մարտինեսը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ