«Ռեգիոն». Թուրքիայի տնտեսական քաղաքականությունների ուսումնասիրության հիմնադրամի (TEPAV) կայքում հրապարակվել է հիմնադրամի Միջազգային հարաբերությունների կենտրոնի ղեկավար, նախկին դիվանագետ, դեսպան Մուրադ Էրսավջըի հոդվածը Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Հոդվածում նախ շարադրվել են ԹՀ-ՀՀ կարգավորման գործընթացում արձանագրված զարգացումները՝ մինչև սահմանի բացմամբ Հայաստանից Թուրքիայով դեպի Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելը։
Այնուհետև նշվել է, որ TEPAV-ի՝ դաշտային աշխատանքներից հասկացվում է, որ սահմանի հիմնական բացումը լուրջ տնտեսական հնարավորություններ է ի հայտ բերելու և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի սահմանամերձ շրջանների տեղական շահագրգիռ կողմերի համար։ Շեշտվել է, որ օրինակ, ամեն տարի Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների համար Վանի, Կարսի նման նահանգների հայկական պատմական ավերակներին հասանելիությունը մեծացնելու է շարժը, որն էլ ներդրում է լինելու զարգացման գործում։