Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար և ծանր իրավիճակում հասարակ հայի արժանապատիվ պահվածքը․ Արցախից Հայաստան գալու ճանապարհին ադրբեջանական կողմից մեզ առաջարկված ջուրն ու հրուշակեղենը մեր ավտոբուսի ուղևորները դեն նետեցին․ Արամայիս Աղաբեկյան

Մայիս 31,2025 23:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյան ֆեյսբուքյան գրառում

Բլոկադայի օրերին ռուս խաղաղապահները տասնյակ անգամ, թանկ ծխախոտից զատ, ավելի էժան գնով ադրբեջանական ծագմամբ Kent, Bond, Winston և այլ ծխախոտներ էին առաջարկում հայերին։ Մեծամասամբ մերժում ստանալուց հետո վերջիններս գնում են լուծման՝ դատարկելով տուփերը և ծխախոտները վաճառելով կոշիկի համար նախատեսված տուփերի մեջ։ Նրանք նաև հայ մայրերին և հայրերին ադրբեջանական ծագման հրուշակեղեն և քաղցրեղեն էին առաջարկում և էլի մերժում ստանում։

Հիշում եմ նաև Արցախից Հայաստան գալու ճանապարհին՝ արդեն ադրբեջանական կողմից մեզ առաջարկված ջուրն ու հրուշակեղենը, որոնք մեր ավտոբուսի ուղևորները դեն նետեցին. երկար ժամանակ քաղցրավենիքի երես չտեսած երեխաներն անգամ մի բերան ինչ-որ բան բացելու և փորձելու ցանկություն չհայտնեցին։ Հետո ես ճանապարհին տեսա ադրբեջանական ապրանքների մեծ «աղբակույտերը» և հասկացա, որ մնացած ավտոբուսների ուղևորները նույնն են արել։

Գրածիս փիլիսոփայությունը ամենևին ադրբեջանական ապրանքի մերժումը չէ, այլ՝ դժվար և ծանր իրավիճակում հասարակ հայի արժանապատիվ պահվածքը։ Այսպիսի դրվագներն ու որոշումներն են մեզ դարերի մեջ պահել։ Մեր շուրջ տիրող խելագարությունն էլ պարտադիր կերպով կհաղթահարենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031