Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և քրեական գործ հարուցել՝ քննելով Փաշինյանի գրառումների ու հայտարարությունների համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը․ «ՀայաՔվե»

Հունիս 01,2025 09:55

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիման վրա «ՀայաՔվե»-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազությանը։

Միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը հայտարարել է․

«Երեկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր ֆեյսբուքի պաշտոնական էջում մի շարք հայտարարություններ թույլ տվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հասցեին, ընդ որում, այդ հայտարարությունները և՛ վիրավորական բնույթ ունեին, և՛ անմիջականորեն միջամտում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին։

Այդ կապակցությամբ «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անունից լիազորված ենք հայտարարելու՝ ՀՀ սահմանադրության 17-րդ հոդվածը երաշխավորում է բոլոր կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը ՀՀ տարածքում, ընդ որում՝ այդ ազատությունը երաշխավորվում է պետության կողմից, և պետությունը որևէ կերպ իրավունք չունի միջամտել նրանց ներքին գործերին։

Ի հավելումն դրա՝ ՀՀ սահմանադրության 18-րդ կետը բացառիկ կարգավիճակ է շնորհում ՀԱՍԵ-ին՝ որպես մեր ինքնության հենասյուն։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը նախատեսում է, որ պետական կամ ՏԻՄ պաշտոնատար անձինք իրավունք չունեն կատարել այնպիսի գործողություններ, որոնք չեն բխում իրենց լիազորություններից։ Եթե եթե նրանք կատարում են այդպիսի գործողություններ, ապա դա համարժեք է սահմանադրական կարգի տապալմանը։

Այդ կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը նախատեսում է խիստ քրեական պատիժ՝ 10-ից 15 տարվա ազատազրկում այն անձանց համար, որոնք խախտել են ՀՀ սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների 1-ին կետերը կամ 7-րդ հոդվածը։

Այսինքն՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը համարվում է սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություն, որը նախատեսում է խիստ քրեական պատիժ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով։

Այս կապակցությաբ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունն ենք հրավիրում այն գործողությունների վրա, որոնք, մեր տեսանկյունից, համարժեք են ՀԱՍԵ ներքին գործերին պետության միջամտության։ Սահմանադրությունը երաշխավորում է, որ ՀՀ-ն չի միջամտում Եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների ներքին գործերին։

Խնդրում ենք այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և քրեական գործ հարուցել՝ քննելով Փաշինյանի գրառումների ու հայտարարությունների համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը  ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով նախատեսվող պատժամիջոցներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30