Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ ինչ-որ մեկը կարող է մտնել առցանց այդ հարթակ և կատարել ցանկացած փոփոխություն իմ հայտարարագրում. Զարուհի Փոստանջյան

Հունիս 01,2025 11:05

2025 թվականի մայիսի 31-ին, որպես Երևանի ավագանու անդամ, փորձ եմ կատարել լրացնել 2024 թվականի տարեկան հայտարարագիրս: Որպես բարձրաստիճան պետական պաշտոնյա՝ տարիներ շարունակ փորձ ունեցել եմ նման հայտարարագիր լրացնելու: Տարիներ շարունակ այդ հայտարարագիրը լրացրել եմ տպագիր փաստաթղթի տեսքով և իմ ստորագրությամբ, որի պայմաններում խնդիր չի արձանագրվել:

Վերջին 4 տարիներին հայտարարագիրը լրացրել եմ առցանց տարբերակով, քանի որ տպագիր փաստաթղթի տեսքով և ստորագրությամբ հնարավորություն չի եղել: Օրենքը բացառել է տպագիր փաստաթղթի տեսքով և ստորագրությամբ հայտարարագրի ընդունումը: Անցյալ տարի շուրջ մեկ շաբաթ հսկայական ջանքեր եմ գործադրել, որպեսզի կարողանամ  լրացնել հայտարարագիրս:

Պարզվում է՝ այդ ջանքերն ապարդյուն են եղել, քանի որ ինչ-որ մեկը կարող է մտնել առցանց այդ հարթակ և կատարել ցանկացած փոփոխություն իմ հայտարարագրում:  Պարզվում է, որ ՀՀ ԿԿՀ-ը չի կարող վերահսկել և հարուցված խնդիրներին լուծում տրամադրել, բայց միևնույն ժամանակ անանուն աղբյուրից կարող է ստանալ ցուցում/տեղեկություն, որ իմ հայտարարագրում կան անճշտություններ ու այդ հիմքով իմ նկատմամբ հարուցել վարչական վարույթ և իմ նկատմամբ կիրառել վարչական տույժ 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Այսօր իմ մուտքն առցանց հարթակ հերթական տարեկան հայտարարագիրը ներկայացնելու համար, հանդիպեց իմ մասին մի տեղեկատվության, որ ես 2017 թվականից ամուսնալուծված եմ, այս կեղծ տվյալի ներբեռնման մասին հեռախոսազանգի միջոցով հայտնեցի 012 777739 հեռախոսահամարով ՀՀ ԿԿՀ աշխատակցին, այս տեղեկությունը  հայտնելուց հետո հարթակը իմ մուտքը հայտարարագրման բաժին ընդհանրապես արգելեց:

Փաստացի, ՀՀ ԿԿՀ ինձ վերաբերվող տվյալների մուտքագրման մասով դրսևորում է ակնհայտ ապօրինություն:

Այս խայտառակ գործելակերպը և խայտառակ օրենսդրությունը հակասում են ՀՀ Սահմանադրությանը և հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին: ՀՀ Կոռուպցիայի Կանխարգելման Հանձնաժողովը փաստացի դարձել է մարդկանց ոչ իրավաչափ հետապնդելու ևս մեկ մարմին և լիարժեք վաստակել է Կոռուպցիայի Կազմակերպման Հանձնաժողովի համբավ:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

01 հունիսի, 2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30