«Երեխաներին փուչիկներ պետք չեն, այլ ՝ մանկություն», «Իմ երեխայի խաղալիքը մնաց Մարտակերտում, «Քո չստացված մանկությունը մեր վրա մի բարդիր», «Քանի՞ արծաթով ծախեցիր մեր զավակների հայրենիքը»․ այս եւ նմանատիպ գրությամբ պաստառներով այսօր՝ հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով ՀՅԴ երիտասարդները ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցի դիմաց:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել են վարչապետին սթափության կոչ անել՝ հիշեցնելով, որ ոչինչ չի մոռացվել. «Ով չկարողացավ պաշտպանել մեր երեխաներին, պետք է հեռանա… Հունիսի 1-ը Հայաստանում տոն չէ, սա հիշեցում է, թե որքան անպաշտպան են մեր երեխաները, եւ որքան անկարող է պետությունը պաշտպանել նրանց: Մեր երեխաները խաղալու փոխարեն վախով են մեծացել, նրանց մանկությունը խեղվել է»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ