Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը ֆեյսբուքյան էջում գրում է
«Եկեղեցիների հետ լավագույն ձեւով կարելի է հաշվեհարդար տեսնել, եթե ինքդ քեզ ներկայացնես որպես դրական քրիստոնյա»։
«Եկեղեցիները պարտավոր են կամ հստակ մեր կողքին կանգնել, կամ էլ նրանք պատրաստ են կործանման»։
Այս երկու արտահայտություններն էլ պատկանում են նացիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գյոբելսին եւ լավագույն ձեւով բացահայտում են նացիոնալ-սոցիալիստական ռեժիմի գաղափարական մոտեցումը եկեղեցիների նկատմամբ։ Հայաստանյան ներկա իշխանությունների մոտեցումն ու նպատակը, ցավոք, կարծես թե այնքան էլ չի տարբերվում նրանցից։