Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն մնան, Հայաստանը թուրքերի բնօրրան կդառնա, իրենց ախպերներով հավաքվելու են այստեղ՝ խաղաղ ապրելու ու առեւտուր անելու»

Հունիս 02,2025 13:00

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

– Տիկին Հովսեփյան, օրերս Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեն ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին եւ Հայ եկեղեցին՝ խեղաթյուրելով պատմական փաստերը։ Դրան հաջորդեց այն, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց վարկաբեկել Հայ եկեղեցին ու հոգեւորականներին։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

– Սա հերթական անգամ փաստում է, որ այդ մարդը վարում է Բաքվի քաղաքականությունը, եւ Հայաստանը փաստացի չունի կառավարիչ, այլ մենք ունենք Հայաստանում Բաքվի ներկայացուցիչ։ Ուրիշ գնահատական հնարավոր չէ տալ այն գործողությունների ու իրականության մասին, որում այս պահին ապրում է հայ ժողովուրդը։ Իրենք ուղղակի պետք է հեռանան, ոչ միայն ինքն ու կինը, այլեւ իրենց սատարող մարդիկ իրենց հետ միասին պետք է արտաքսվեն այս երկրից։ Իրենք արժանի չեն այս հողին, իրենք անգամ արժանի չեն, որ այս հողում թաղվեն, իրավունք չունեն այս հողն այդքան պղծելու։  Իրենք իրավունք չունեն այստեղ գերեզման ունենալու, նաեւ իրենց սատարող մարդիկ։ Սա արդեն բոլոր սահմաններն անցնել է նշանակում, մեր հավատամքն են անարգում, կարո՞ղ է վերջում մեզ պարտադրեն իսլամ ընդունել։ Հայ ժողովուրդն այսքան պայքարել է, կոտորել ու կոտորվել է, մենք Ավարայր ենք ունեցել ու հավատափոխ չենք եղել, գանք հասնենք 21-րդ դար եւ մի անմեղսունակ մեզ համոզի, որ Հայոց եկեղեցին արժեք չունի՞։

– Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հայտարարում են, թե «խաղաղության պայմանագիր» են ստորագրելու, առեւտուր են անելու ադրբեջանցիների հետ։ Միաժամանակ, մենք տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչ ագրեսիվ քայլեր ու հայտարարություններ է անում։ Ի՞նչ խաղաղություն կարող է լինել այս պայմաններում։

– Ես անկեղծ ասեմ՝ եթե մենք այս ամենը տանենք, ապա իրենց ասածն իրականություն կդառնա՝ ոչ թե այստեղ ադրբեջանցիներ կապրեն, այլ այստեղ միայն կապրեն ադրբեջանցիներ եւ ադրբեջանական էություն ու գաղափար ունեցող հայեր, չեմ էլ ուզում իրենց հայեր կոչել։ Իրենք իրար հետ խաղաղ կապրեն, եթե այստեղ հայ չմնա, թուրքը թուրքի հետ խաղաղ կապրի՝ մեր տան մեջ, մեր հողում, մեր երեխեքի արյան վրայով, մեր արժանապատվության վրայով անցնելով։ Իրենք սուտ չեն խոսում, այո, եթե իրենք մնան, հուշում են մեր վաղվա օրը։ Եվ մեզ ասում են՝ եթե չեք հարմարվում, վերցրեք ձեր ճամպրուկները, գնացեք այս երկրից, սա թուրքերի բնօրրան պիտի դառնա, այդ թվում՝ իրենցը։ Այսինքն՝ իրենք իրենց ախպերներով հավաքվելու են այստեղ՝ առեւտուր անելու։

– 2026 թվականի ընտրություններն են առջեւում, ՔՊ-ի վերարտադրությունը թույլ չտալու համար ի՞նչ պետք է անել։

– Դուք կարծում եք, որ մինչեւ 2026 թվականը մենք պետություն կունենա՞նք։ Այս տեմպով մենք կունենանք պետություն, որտեղ կլինեն ընտրություննե՞ր։ Այն տեքստերը, որոնք վերջին ամիսներին երկու անմեղսունակները լցնում են դաշտ, դրանից հետո դուք կարծում եք, որ մենք ընտրությունների՞ ենք պատրաստվելու։ Ի՞նչ ընտրություններ, մենք պետություն չենք ունենալու։ Իրենք փաստաթուղթը ստորագրելու են, հայերին ասեն՝ ինչ արել-դրել եք, թողեք գնացեք, թող թուրքերը գան, այստեղ ապրեն։ Իրենք իրար հետ խաղաղ կապրեն, ինքն ու կինը կլինեն քաղաքապետեր, իրար հետ հավեսով կապրեն։

Այսինքն՝ նրանց հեռացման հարցը պետք է լուծվի վայրկյան առաջ։ Եվ սա ես վաղուց եմ ասում, թիմի ներսում լինելով՝ ես այն  ժամանակ ինձ կոտորում էի ու խնդիրները մարդկանց աչքն էի մտցնում։ Բայց, անկեղծ ասած, մինչեւ վերջերս էլ չէի պատկերացնում, որ մարդը կարող է այսքան պիղծ լինել։ Օր օրի են բացահայտում իրենց էությունը, թվում է, թե էլ զարմանալու բան չկա, բայց չես պատկերացնում, որ մարդկային տականքությունը կարող է քո երեւակայությունից ու պատկերացումից դուրս լինել։ Անկեղծ, ես շոկ եմ ապրում, չեմ պատկերացնում՝ ո՞նց կարող է իրեն կիրթ համարող մարդը, որը եթե գոնե չի կարդացել, բայց Խորենացու գիրքը ձեռքը բռնել ման է եկել, այս բառապաշարով խոսել։ Ո՞նց կարող է Խորենացու գիրքը ձեռքը բռնած մարդը եկեղեցի անարգել, ո՞նց կարող է Խորենացի ցիտող մարդը եկեղեցին «չուլան» անվանել։ Անգամ իմ ամենավառ երեւակայության մեջ չի կարող դա տեղավորվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30