Հայաքվե. Անգամ Փաշինյանն էր ժամանակին ընդունում, որ կխոսի միայն Հայաստանի անունից, իսկ Արցախի հարցը կթողնվի հետագային՝ ապագայում լուծելու։
Այն բաց կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում ապրում են բռնագաղթած արցախցիներ, որոնք պետք է ունենան պետության հովանավորությունն ու աջակցությունը։ Սա մի գործոն է, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։
Որքան էլ Երևանից ասեն, թե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, դա որևէ կերպ չի նսեմացնում և չի վերացնում Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու՝ բնությամբ տրված իրավունքը: