Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնվելով իշխանությունը կորցնելու վտանգի առջև՝ այս իշխանությունը փորձում է ոչնչացնել բոլոր հեղինակությունները. ԱԺՄ

Հունիս 02,2025 14:10

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը վերջին իրադարձությունների վերաբերյալ

Ողջունում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Բեռնում անցկացված՝ «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը։

Շատ բնական է, որ Վեհափառը՝ որպես հայ ժողովրդի հոգևոր առաջնորդ, իր վրա պատասխանատվություն է վերցնում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության և ժողովրդի հայրենազրկված հատվածի՝ արցախահայության իրավունքների նկատմամբ։
Այդ հարցերը ոչ միայն ազգային տիրույթում են, այլև կարևոր նշանակություն ունեն միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ Բեռնի համաժողովի արդյունքում հրապարակված հայտարարության մեջ շեշտվում է բռնի տեղահանված ժողովուրդների՝ իրենց նախնյաց երկիր անվտանգ, արժանապատիվ և խտրականությունից զերծ պայմաններում վերադառնալու իրավունքը։ Նաև նշվում է․ «Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ ամբողջ մարդկությանը, և այն պաշտպանելը մեր հավաքական պատասխանատվությունն է»:

Բացարձակապես անընդունելի ենք համարում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարություններն՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդի հասցեին։

Այսօրվա աշխարհում աննախադեպ է, երբ որևէ կրոնական կառույցի առաջնորդ մեկ այլ կրոնական կառույցի դեմ նման մեղադրանքներով է հանդես գալիս՝ սերմանելով կրոնական և ազգային թշնամանք ու ատելություն։

Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը՝ մշակույթ, կրթություն, պատմություն, կրոն։ Հայաստանի ներկա իշխանությունը, շարունակելով իր հակահայ գործունեությունը, նոր արշավ է սկսել Եկեղեցու դեմ։

Պատճառներից մեկն էլ այն է, որ վերջնականապես կորցնելով հեղինակությունն ու գտնվելով իշխանությունը կորցնելու վտանգի առջև՝ այս իշխանությունը փորձում է ոչնչացնել բոլոր հեղինակությունները։ Իսկ Հայ առաքելական եկեղեցին՝ որպես հազարամյա հոգևոր կառույց, հայ ժողովրդի կյանքում ունի բացառիկ նշանակություն ու հեղինակություն։

Ստեղծված իրավիճակը յուրաքանչյուրիցս պահանջում է ուժերի գերլարումով համախմբում մեր ազգային, պետական խնդիրների ու նպատակների շուրջ՝ հաղթահարելու պետության ու ժողովրդի առջև կանգնած ծանր մարտահրավերները, լուծելու այդ խնդիրներն ու հասնելու այդ նպատակների իրագործմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30