Լրահոս
Օրվա լրահոսը

Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու ամենամաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի. Սոնիա Թաշչյան

Հունիս 02,2025 14:05

«Հերիք է նստեք տանը ու բավարարվեք ստատուսներ գրելով: Բոլորն ուրախանում են, որ հայրենասեր են, բավարարվում են իրենց գրածներով ու դուրս չեն գալիս պայքարի: Հուսահատվել են, հասկանալի է, բայց երկիրը օրհասական վիճակի մեջ է, երբ վտանգը հասել է արդեն մեր տները, հասել է Երեւանին, ամեն մեկիս դուռը, թող ամեն մարդ դուրս գա պայքարելու»,- այսօր կառավարության շենքի դիմաց Հայ Առաքելական եկեղեցու ու հայ հոգեւորականների հասցեին տված Նիկոլ Փաշինյանի որակումներից դժգոհ քաղաքացիների բողոքի ցույցի ժամանակ ասաց ցույցի մասնակիցներից մեկը՝ բանահավաք Սոնիա Թաշչյանը:

Տիկին Թաշչյանը չբացառեց, որ այն քաղաքացիները, որոնք այսօր չեն պայքարում Փաշինյանի դեմ, կրոնափոխությանն էլ դեմ չլինեն. «Ովքեր հիմա ընդունում են Նիկոլին կամ իրենց մեջ ուժ չեն գտնում պայքարելու, գուցե այդպես էլ անեն: Ովքեր ամեն ինչին ենթարկվում են, ընդունում են նրա բոլոր ասածները, այդպես էլ երեւի անեն»:

Նա նկատեց, որ հիմա երկրում վատ էներգետիկան է տիրում ու այդ վիճակից էլ դուրս գալու միակ ելքը Նիկոլ Փաշինյանից ձերբազատվելն է. «Մարդիկ այնքան գերլարված վիճակում ե ն, այդ ամենից դուրս գալու միջոցը Փաշինյանից ձերբազատվելն է… Իմ կրթությունն ինձ բավարար է, ես շարունակում եմ ամեն օր զարգանալ ճիշտ հայացքներով, ինքն էլ թող այդպես անի, իրեն կրթի»:

Տիկին Թաշչյանը նաեւ հավելեց, որ խոնարհված եկեղեցիներում շատ գործ կա անելու, բայց եկեղեցիներն ամենեւին խորդանոց կամ «չուլաններ» չեն. «Ինձ համար այդ խոնարհված եկեղեցին նույնպես սուրբ է, սրբավայրն ինձ համար մնում է սրբավայր: Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու ամենամաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սոնիա Թաշչյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30