ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Նաիրա Հովսեփյանի եւ Արմինե Սաֆարյանի գործերով որոշումները։
Երկու դեպքում էլ ԲԴԽ-ն մերժեց ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը՝ կարգապահական տույժի ենթարկելու մասին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Նաիրա Հովսեփյանը «մեղադրվում» է՝ դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտման մեջ, իսկ Արմինե Սաֆարյանը «մեղադրվում» է՝ իրեն մակագրված գործով, երկուսուկես տարվա ընթացքում որեւէ դատավարական գործողություն չիրականացնելու մեջ:
Հիշեցնենք նաեւ, որ սույն թվականի փետրվարի 24-ին Արմինե Սաֆարյանին ԲԴԽ-ն խիստ նկատողություն էր հայտարարել։
Իսկ Նաիրա Հովսեփյանի գործով, անցյալ տարի՝ 2024-ի հունիսին, ԲԴԽ-ն ևս մեկ անգամ մերժել էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ