Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշողության սլաքներ». ցուցադրված են հայոց մեծերի շուրջ 60 ժամացույցներ

Հունիս 02,2025 15:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գրականության և արվեստի թանգարանը հանդիսավորությամբ ներկայացրել է «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի առանցքում հայ մշակույթի մեծերի անձնական ժամացույցներն են՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ ու խորհրդով։

Ցուցադրված ժամացույցների սլաքները կանգ են առել մեր գրականության ու արվեստի երախտավորների կյանքի որոշակի կետում կամ երբեմն երբ նրանք այլևս ողջ չեն եղել՝ փոխակերպվելով անցյալն ու ապագան կամրջող մշակութային արձանագրիչների։ Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 60 ժամացույցներ, որոնց շարքում առանձնանում են Հովհաննես Թումանյանի, Ավետիք իսահակյանի, Ակսել Բակունցի, Վահրամ Փափազյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի և այլ մշակութային գործիչների անձնական ժամացույցները։ Այս հավաքածուում միայն Բարսեղ Կանաչյանի ժամացույցն է շարունակում աշխատել մինչ օրս՝ դառնալով ժամանակի խոսուն վկան։

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, նախագծի հովանավոր AWI International ընկերությանը և գործընկեր թանգարաններին՝ այս բացառիկ ցուցադրությանն աջակցելու համար։

«Ցուցադրությունը փաստում է այն մասին, որ այստեղ, այս պահին ժամանակը կանգ է առել՝ վերափոխվելով հիշողության։ Առաջին անգամ է, որ մեկ վայրում ներկայացվում են մեր գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ժամացույցներ, որոնք ուղեկիցն են եղել այս մարդկանց ստեղծագործական ամբողջ կյանքի և որոնց սլաքներն այսօր ցույց են տալիս ոչ թե թվեր, այլ պատմություններ, ապրած պահեր ու հիշողություններ»,- նշել է Սյուզաննա Խոջամիրյանը։

«Հիշողության սլաքներ» ցուցադրությունը կգործի 1438 ժամ 120 րոպե` մայիսի 31-ից մինչև հուլիսի 30-ը։

Գրականության և արվեստի թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30