Լրահոս
Օրվա լրահոսը

Իգդիրում ցույցի են դուրս եկել հայկական ատոմակայանը փակելու պահանջով

Հունիս 02,2025 15:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Հունիսի 1-ին Թուրքիայում թվով 33 շրջակա միջավայրի և մարդու իրավունքների կազմակերպություններ Իգդիրում ակցիա են իրականացրել, որտեղ հանդես են եկել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ԱԷԿ փակման կոչով։

Ակցիայի մասնակիցները նշել են, որ Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ը, չնայած շահագործման ժամկետը լրանում է 2025-ին, դեռևս ակտիվ գործում է։

Մերսինի բնության և շրջակա միջավայրի ասոցիացիայի նախագահ Սաբահաթ Ասլանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։

«Մեծամորի ԱԷԿ-ն այսօր աշխարհում առկա կայանների մեջ ամենառիսկային տեխնոլոգիան ունի։ Այդ կայանը հատկապես մեր Իգդիրի նահանգի շրջակա միջավայրին և մարդկային առողջության վրա շատ բացասական է ազդում։ Դիմում ենք ԱԷԿ-ներով զբաղվող բոլոր միջազգային կառույցներին և Հայաստանի կառավարությանը․ Փակե՛ք Մեծամորի ԱԷԿ-ը, քանի դեռ Հայաստանը չի դարձել Չեռնոբիլ և Ֆուկուշիմա։ Այս կայանի փակման համար մեր երկրի համապատասխան մարմիններն անհապաղ պետք է գործի անցնեն։ Մեր պայքարը շարունակվելու է, քանի դեռ Մեծամորի ԱԷԿ-ը չի փակվել»։

Նրա նշմամբ՝ Իգդիրն այժմ շատ է վնաս կրում Մեծամորի ԱԷԿ-ի պատճառով։ Այս շրջանում քաղցկեղի դեպքերն շատ են աճել, աղքատ մարդիկ չեն կարողանում բուժվել և լեյկեմիայով երեխաների ծնունդների աճ կա։ Ըստ այդմ՝ Թուրքիայի կառավարությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցառումները։ Բացի այդ, նշել են, որ չեն ցանկանում, որ ո՛չ Աքքույուում, ո՛չ Սինոպում և ո՛չ էլ Իղնեադայում ԱԷԿ-ներ կառուցվեն։

Հարկ է նշել, որ Թուրքիան մշտապես հանդես է գալիս Մեծամորի ատոմակայանի փակման կոչերով, պատճառաբանելով, որ այն «սպառնալիք» է հանդիսանում ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30