Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդաստիարակ», «անշնորհք», «ոչ արհեստավարժ», «սուս մնա», «ամոթ ձեզ», «չափն անցնել» արտահայտություններով Արարատ Միրզոյանը չի վիրավորել լրագրողին, այլ համարժեք պատասխան է տվել. ԿԿՀ

Հունիս 02,2025 17:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իմաստաբանական վերլուծության է ենթարկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գործածած բառերը եւ արտահայտությունները՝ «անդաստիարակ», «անշնորհք», «ոչ արհեստավարժ», «սուս մնա», «ամոթ ձեզ», «չափն անցնել» եւ եզրահանգել է․ «Դրանք իրենց բնույթով վիրավորական չեն, որոշ արտահայտություններ՝ «անդաստիարակ», «անշնորհք», «ոչ արհեստավարժ», «սուս մնա», «ամոթ ձեզ», «չափն անցնել», ունեն մեղմ հանդիմանական կամ նախատական երանգ եւ ուղղված են եղել լրագրողների գործողություններին գնահատական տալուն եւ ոչ թե նրանց անհատապես վիրավորելուն»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկանքը՝ 2025 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով եւ 2024 թվականի, որոնց ուսումնասիրությունը շարունակվել է 2025 թվականի առաջին եռամսյակում։

Նշյալ ժամանակահատվածում հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են մամուլի 24 հրապարակումներ, որոնցից 7-ը վերաբերել են շահերի բախմանը, 1-ը՝ վարքագծի կանոններին, 16-ը՝ հայտարարագրերին:

Վիճելի դրվագը վերաբերվում է 2025 թվականի մարտի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների եւ Արարատ Միրզոյանի զրույցին։ Ըստ տեսանյութերի, լրագրողները միջանցքով անցնող նախարարից հետաքրքրվում են՝ ճեպազրույց կտա՞։ Ստանալով բացասական պատասխան, լրագրողներից մեկը հեգնում է՝ «Ինչո՞ւ, միայն թուրք գործընկերների՞ն եք հարցազրույց տալիս»: Ինչից հետո Արարատ Միրզոյանը վիրավորական արտահայտություններ է անում լրագրողին ուղղված. «Ես համարում եմ այս ձեր ասածը վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք և ոչ արհեստավարժ, սա լրագրողական գործունեություն չէ, սա քաղաքական ակցիա է, ամոթ ձեզ»:

Ըստ հանձնաժողովի եզրակացության․ «Արարատ Միրզոյանի արձագանքն իր բովանդակությամբ, տոնայնությամբ եւ բնույթով համահունչ կամ համապատասխան է եղել լրագրողների վարքագծին՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների եւ դրանց կապակցությամբ պետական քաղաքականության հետ կապված սոցիալական լարված իրավիճակը, եւ այն, որ լրագրողի հարցը՝ ռեպլիկը, տրվել է հարցազրույցից դուրս, ունեցել է սադրիչ բնույթ եւ Արարատ Միրզոյանի կողմից ընկալվել է, որպես քաղաքական բնույթի հայտարարություն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30