Լրահոս
Օրվա լրահոսը

Յաղդան գյուղի միջնադարյան կամրջի վիճակը գնահատվել է վթարային. վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր կմշակվեն

Հունիս 02,2025 17:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մի շարք  հուշարձաններում ընթացող նորոգման և վերականգնման ընթացքին հետևելու նպատակով նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզ:

2025 թվականի աշխատանքների շրջանակում Լոռի բերդում շարունակվում են պարիսպների (արտաքին և ներքին շարեր), եկեղեցու և բաղնիքների նորոգումն ու վերականգնումը: Նախարարության մասնագետները տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների և վերականգնող շինարարների հետ քննարկել են ընթացիկ խնդիրները:

Յաղդան գյուղում ուսումնասիրվել է միջնադարյան կամուրջը, որի վիճակը գնահատվել է վթարային: Առաջիկայում նախարարության պատվերով կմշակվեն կամրջի նորոգման, վերականգնման, տարածքի բարեկարգման և լուսավորության գիտանախագծային փաստաթղթերը:

Վերջին կանգառը Քոբայրավանքում էր, որի հյուսիսային հուշարձանախմբում շարունակվում են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» արշավախմբի հնագիտական պեղումները (արշավախմբի ղեկավար՝ Մհեր Խեչոյան): Արդեն պեղվել են մուտքը և պարիսպների մի հատվածը, հայտնաբերվել են եկեղեցու ծածկասալեր, արձանագիր տապանաքար, խեցեղեն բեկորներ, պարիսպների տակ արված թաղումներ և այլն:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30