Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է ԵԵԴ նախաձեռնության առանձնահատուկ դերը՝ որպես կապող օղակ եվրոպական և հայաստանյան երիտասարդների միջև

Հունիս 02,2025 18:30

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամներին։

Ողջունելով դեսպանին և երիտասարդ դեսպաններին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր գնահատել է նախաձեռնության անդամների ակտիվ գործունեությունը՝ այն համարելով Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության արտահայտություն և կարևոր խթան։ Նա ընդգծել է ԵԵԴ նախաձեռնության առանձնահատուկ դերը՝ որպես կապող օղակ եվրոպական և հայաստանյան երիտասարդների միջև՝ կարևորելով նման ծրագրերի ազդեցությունն ինտեգրացիոն գործընթացների, կրթության ու երիտասարդների ներառականության խթանման տեսանկյունից։

Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ներկայացնելով ԵԵԴ-ի ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում ԵԵԴ անդամները անմիջական և ակտիվ երկխոսության մթնոլորտում ներկայացրել են իրենց նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանում եվրոպական արժեքների տարածմանը, ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը։ Նրանք անդրադարձել են նաև մարզերում բնակվող երիտասարդների հետ տարվող աշխատանքին, ընդգծել են համատեղ ծրագրերի իրականացումը և Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթների ուսումնասիրման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Երիտասարդ դեսպանները կարևորել են մշակույթների միջև երկխոսության զարգացումն ու փոխճանաչողության խթանումը՝ որպես խաղաղության, համագործակցության և փոխըմբռնման հիմք։

Հանդիպման ավարտին մասնակիցները նախագահին ուղղել են իրենց հուզող հարցերը՝ քննարկելով կրթության ոլորտի, ՀՀ-ԵՄ ինտեգրման, պետական կառավարման համակարգի զարգացման և այլ արդիական խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների ուղղությունները։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30