Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանկի հավելվածը բաց էր, մեկ էլ տեսնեմ՝ վարկ է ձևակերպվել, ու փողերը քաշում են»․ վարկային խարդախության զոհ

Հունիս 02,2025 19:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Թոշակառու եմ։ Իմ՝ թոշակառուի քարտից 5 միլիոն գողացվել է։ Վարկ է ձևակերպվել հինգ միլիոն դրամի ու իսկույն քաշվել»,- ՀՀ ԱԺ նախասրահում լրագրողների հետ զրույցում ասաց վարկային խարդախությունների զոհ դարձած քաղաքացիների ցույցի մասնակիցներից մեկը։

Նա պատմեց, որ ցանկանում էր list.am-ում մի գիրք վաճառել, այդ ժամանակ իրեն եկել է մի հղում, որ պետք է մտներ դրանով, որ գիրքը գնողը կարողանար իրեն վճարել․ «Բացվեց Ինեկոբանկի պատուհանը։ Այսինքն՝ ես իմ տվյալները երրորդ անձի չեմ տվել, տվել եմ Ինեկոբանկին։ Ինեկոբանկում են թույլ տվել, որ այդ մարդը պետք է փոխանցում անի։ Ես տեսա, որ վարկ են ձևակերպում և հինգ միլիոնը քաշում, տանում․․․Հասարակ մի ծրագիր պիտի լիներ, որ բանկը իսկույն նույնականացներ, բայց օրենսդրությունը դա չի պարտադրում։ Իմ՝ Ինեկոբանկի հավելվածը բաց էր, մեկ էլ տեսնեմ վարկ է ձևակերպվել, ու փողերը քաշում են։ Դա անհնար կլիներ, եթե նույնականացումը նորմալ արվեր։ Խաբնվել եմ ես, որ դա եղել է Ինեկոբանկի պատուհանը։ Ինքը բանկը պետք է կարողանա այնպես նույնականացնել իր շահառուներին, որ նման բան տեղի չունենա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30