Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթադրվում է, որ իշխող զույգը ծանրակշիռ փաստեր ունի հոգեւորականների դեմ: Արդյո՞ք առկա են եկեղեցականների մասով քրեական վարույթներ. «Ժողովուրդ»

Հունիս 03,2025 10:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ենթադրվում է, որ իշխող զույգը ծանրակշիռ փաստեր ունի հոգեւորականների դեմ, եւ պատրաստվում է դրանք կիրառել, որեւէ կերպ հանրայնացնել, քննություն սկսել եւ այլն:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի առնչությամբ հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն եւ ՀՀ Քննչական կոմիտե՝ հետեւյալ հարցերով.

1. Արդյո՞ք առկա են եկեղեցական ծառայողների կողմից մանկապղծության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթ (ներ):

2. Արդյո՞ք Սրբազան հայրերից որեւէ մեկի մասով կա նախաձեռնված քրեական վարույթ (ներ)՝ կուսակրոնության խոստումը դրժելու վերաբերյալ, այդ թվում եւ քեռու տիկնոջ հետ:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է, որ նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ։

Իսկ ահա Քննչական կոմիտեն տվել է այսպիսի պատասխան. «ՀՀ Քննչական կոմիտեում քննվող վարույթներով ձեր կողմից մատնանշված դեպքերով առանձին հաշվառում չի իրականացվում։

Ինչ վերաբերում է հարցման 2-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրմանը, ապա հայտնում ենք, որ «կուսակրոնության խոստում դրժելը» հանցանք չի համարվում, եւ Քրեական օրենսգրքով նախատեսված չէ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30