Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է այլոց բարեվարքության հարցերը բարձրացնում, այլ ոչ թե մենք` իր բարեվարքության. «Հրապարակ»

Հունիս 03,2025 10:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եթե եկեղեցու սպասավորները բյուջեից չեն վարձատրվում, Քրեական օրենսգիրքը չեն խախտել` հանցանք չեն կատարել, պետության ներկայացուցիչն իրավունք չունի հետաքրքրվելու նրանց կյանքով, նյութեր հավաքելու, հրապարակելու, վարկաբեկելու: Դա հանցավոր արարք է, նորմալ մարդկանց շրջանում չընդունված վարքագիծ:

Այդ մենք կարող ենք հետաքրքրվել` օրինական ամուսնացա՞ծ է պետական պաշտոնյան, թե՞ պատահական ու անկանոն կապեր ունի, բարոյակա՞ն է արդյոք նրա կենսակերպը, ի՞նչ օրինակ է ծառայում երիտասարդ սերնդի համար, հայտարարագրվա՞ծ են արդյոք նրա եկամուտները, եւ նրա ունեցվածքը որքանո՞վ է համապատասխանում այդ եկամուտներին, կոռուպցիոն մեխանիզմների մեջ թաթախված չէ՞, իր մերձավորներին հովանավորո՞ւմ է` դուրս մղելով ավելի արժանավորներին, չարաշահո՞ւմ է արդյոք իր պաշտոնեական դիրքը եւ այլն: Ծուռ հայելիների մեր իրականության մեջ, որտեղ ամեն ինչ գլխիվայր շրջված է, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է այլոց բարեվարքության հարցերը բարձրացնում, այլ ոչ թե մենք` իր բարեվարքության, իրենց կոռուպցիայի եւ ամենաթողության, իրենց հանցանք-զանցանքների:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30