Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմուկի հեղինակներին չեմ կարծում, որ հետաքրքրում է հարցի բարոյական կողմը, նման փաստերի կարող եք հանդիպել իշխանության նաև ամենաբարձր օղակներում. Միքայել Համբարձումյան. «Ժողովուրդ»

Հունիս 03,2025 10:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ArmLur.am-ը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հետ։

-Սա արդեն ազգային անվտանգության հարց է, ինչպես պաշտպանենք մեր հավատքը ու եկեղեցին։

-Եկեղեցու վերաբերյալ, եթե նույնիսկ ինչ-ինչ նյութեր, տեղեկություններ լինեն, հրապարակվեն, ապա առաջնահերթ պետք է մասնագիտական մակարդակով համոզվել, հասկանալ, որ տվյալները, նյութերը սարքված չեն: Երկրորդ հերթին պետք է խորքային ըմբռնել, թե ինչո՞ւ են դրանք հրապարակվում, ինչու են բարձրաձայնվում հիմա, երբ Հայրենիքն ընկղմված է բազում խնդիրների մեջ, հասկանալ, թե ի՞նչ դրդապատճառներով, հեռահար նպատակներով են այդ քայլերն արվում, ովքեր կարող են դրանց իրական շահառուները լինել, եւ երրորդ՝ պետք է հիշել, որ տագնապահարույց այս ժամանակներում Հայ Եկեղեցին իսկապես դրսևորել է խորապես ազգային վարքագիծ, չի համակերպվել, չի հանդուրժել, չի փորձել հաճոյանալ իշխանություններին, բոլոր հարթակներում պաշտպանել է համայն հայության շահերը՝ տուրք չտալով նույնիսկ հնարավոր շանտաժին։ Այսինքն՝ Եկեղեցին այս ամենն աներկյուղ արել է այն պայմաններում, երբ ենթադրաբար առկա են եղել անձնավորված բնույթի իրական կամ սարքված կոմպրոմատներ։

-Այնուամենայնիվ, ինչպես վարվել, եթե այդ կոմպրոմատները, տեղեկությունները կան ու հրապարակվեն:

-Կրկնում եմ՝ դա բացարձակապես եկեղեցու խնդիրն է: Անձնական կյանքում թույլ տրված սխալները, եթե իրականում, դրանք կան, այս պարագայում պետք է պարզապես անուշադրության մատնել, արհամարհել այն հստակ գիտակցմամբ, որ դրանք հրապարկվում, շահարկվում են Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես վարկաբեկելու, թուլացնելու, հնարավոր է անգամ նաև վերացնելու դիտավորությամբ ու գիտակցմամբ։ Աղմուկի հեղինակներին չեմ կարծում, որ հետաքրքրում է հարցի բարոյական կողմը, նման փաստերի կարող եք հանդիպել իշխանության նաև ամենաբարձր օղակներում:

Քնար Մանուկյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30