Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը նաև իր ցանկությունների մասին է գրում։ Ասում է՝ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Էլ ուրիշ բան չկա՞ անելու. Թևան Պողոսյան. «Փաստ»

Հունիս 03,2025 11:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իշխանության թիրախում Հայ առաքելական եկեղեցին է և նրա սպասավորները։ 2018 թվականին սկսված արշավը ժամանակ առ ժամանակ ուժգնանում է, երբեմն թուլացնում դիրքերը, բայց խորքում մշտապես թիրախավորում Եկեղեցուն՝ որպես մեր ինքնության պահապաններից մեկին։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է՝ ընդհանուր քաղաքականությունը միտված է հետևյալին՝ ի՞նչ պետք է անենք, որ պահենք մեր իշխանությունը։ «Դրա համար կարևոր է սպասարկել թշնամու օրակարգը՝ հույս ունենալով, որ մի օր թշնամիներն ինչ-որ մի բան կանեն, կօգնեն իրենց պահպանել իշխանությունը։ Այսինքն, գլխավոր գաղափարը իշխանության պահպանումն է։ Երբ մնացած թեմաներն այլևս էլ չեն աշխատում, օրինակ՝ հեծանիվ վարել, այցելել մարզեր, դպրոցներում կախիչներ պոկել և այլն, նման բաներն ավելի ու ավելի բացասական վերաբերմունքի են արժանանում կամ անտարբերության, այս անգամ ընտրվել է այս թիրախը, որ աղմուկը շատ լինի։ Նաև սպասվում էր, որ Կաթողիկոսը պետք է Շվեյցարիայում բարձրաձայներ Արցախի պատմամշակութային հուշարձանների հանդեպ ադրբեջանական վայրագությունների և ցեղասպանության քաղաքականության, Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին, մյուս կողմից՝ Արցախի նախագահի ընտրություններ պետք է տեղի ունենային, որոշվեց, որ, միևնույնն է, Եկեղեցին իրենց թիրախում է գաղափարական իմաստով, այս անգամ եկեք նրան թիրախավորենք։ Վստահ եմ՝ տարբեր փաթեթներ տարբեր թեմաներով ունեն մշակած, և ժամանակ առ ժամանակ օրակարգի թելադրման համար առաջ է բերվում դրանցից մեկը։ Գրվեց մի բան, հանրության մոտ հարց առաջացավ, թե իրականում ո՞ւմ է դա ուղղված։ Սրբազանների պարագայում բոլորի մոտ խնդիր կար, մտածում էին՝ դա Բագրատ սրբազանի մասի՞ն է, թե՞ մեկ ուրիշի և այլն։ Տեսեք՝ Եկեղեցին իրենց պատկերացմամբ վտանգ է, ազգային ու յուրահատուկ է, դրա համար թիրախում է։ Էլ ինչ նման ազգային երևույթներ կան, դրանց հանդեպ փաթեթներ են պատրաստվում, և ժամանակ առ ժամանակ, որը նրանց պետք լինի օգտագործել, դա էլ օգտագործում են։ Փորձել են մի կրակոցով մի քանի նապաստակ սպանել, բայց, իմ պատկերացմամբ, գլխավոր նպատակն է պառակտում մտցնել, Արցախի թեման քողարկել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նրա դիտարկմամբ, արդյունքում իշխանությունը ստեղծում է քննարկման իր օրակարգը։ Առաջարկում է լրատվամիջոցներին չգրել ու չտարածել այս ամբողջը, քանի որ միայն այդ դեպքում նրանց օրակարգը չի աշխատի։ «Տարբերակներից մեկն էլ այն է, որ լիովին այլ օրակարգեր վերցնեք և դրանց մասին գրեք։ Մամուլն իր օրակարգը կտանի առաջ, նա էլ գրում է, թող գրի։ Եկեղեցու վրա հարձակումները նորություն չեն, դրանք թիրախային են, որովհետև եկեղեցին ազգային է։ Մյուս կողմից՝ երբ իշխանությունը պահելու համար մնացյալ օրակարգերը զրո ազդեցություն են թողնում, ոչ ոք չի անդրադառնում նրա հեծանիվ վարելուն, ուշադրություն չեն դարձնում ելույթներին, իրենք ընտրում են այն, ինչն իրենց մոտ, իսկապես, ստացվեց։ Մոտ մեկ շաբաթ է՝ հանրությունը դրանով է զբաղված ու էլի զբաղվելու է, նա էլ դա շատ լավ հասկացել է ու մանիպուլ յացիա է անելու։ Դրանից հետո ամեն օր մի քանի հատ գրառում է կատարելու՝ էլի բոլորին ներքաշելով այդ թեմայի մեջ, մինչև այն օրը, երբ դա չաշխատի, ու կանցնեն հաջորդ թիրախին։ Ինչ-որ մարդկանց ոսկորներ կմաղեն, պառակտումներ կմտցնեն։ Երբ հիբրիդային պատերազմի կանոններին տիրապետում ես և ունես իմունիտետ, գիտես՝ դրա դեմ ինչպես պայքարել կամ դրա վրա ներազդել։ Երբ չունես, նման պատկեր կարող է ստեղծվել։ Պետք է գտնել պաշտպանվելու մեխանիզմը։ Մարդը նաև իր ցանկությունների մասին է գրում։ Ասում է՝ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Էլ ուրիշ բան չկա՞ անելու։ Կաթողիկոսները «փողոցից չեն հայտնվում» իրենց ներկայիս տեղում, նրանք երկար ճանապարհ են անցնում։ Այդ բարեվարքության ստուգումը թող իրենց կառավարության վրա անեն։ Բարոյական օրենքների գաղափարները մեր այսօրվա սոցիալական հասարակության մեջ շատ հեշտ թիրախավորվում են և օգտագործվում»,-նշում է մեր զրուցակիցը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30