Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ են ամենաայլանդակին գնալու միայն թե իրենց հռչակած նպատակն իրագործվի` մնան օրակարգ թելադրող. Տիգրան Աբրահամյան

Հունիս 03,2025 11:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Գործող կառավարիչը հանձնեց Արցախը, իր հանցավոր անգործությամբ զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքները, երկրի անվտանգության աստիճանն իջեցրեց պատմական մինիմումին, պետական կառավարման համակարգը փլուզեց ու ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում:

Հանրային-քաղաքական դաշտում օրակարգ է ստեղծում, պահում և թելադրում, քողարկում իր հանցագործությունները, բանակցային գործընթացը պահում կուլիսներում, իսկ դաշտը քննարկում է նրա առաջադրած արհեստական դիսկուրսը` մարդկանց ննջասենյակներում «մոմ բռնելուց» մինչև կառավարող զույգի հայհոյախառն արտահայտություններ:

Սրանք պատրաստ են ամենաայլանդակին գնալու միայն թե իրենց հռչակած նպատակն իրագործվի` մնան օրակարգ թելադրող և հնարավորություն ստանան սեփական իշխանությունն անընդհատ ձգել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30