Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկն ու Ֆասթ Շիֆթը հովանավորել են Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը

Հունիս 03,2025 12:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկի և Fast shift վճարահաշվարկային ընկերության հովանավորությամբ օրերս տեղի է ունեցել Yerevan Dialogue 2025 միջազգային համաժողովը։ Ֆորումը համախմբել էր դիվանագիտության, ռազմավարության և զարգացման ոլորտների առաջատար մասնագետների։

Միջոցառման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական զարգացումները, արհեստական բանականության ազդեցությունը և կլիմայական փոփոխություններն աշխարհաքաղաքական միտումների վրա։ Բանախոսների թվում էին պետական պաշտոնյաներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ավելի քան 80 երկրներից։

Ֆասթ Բանկն ու Ֆասթ Շիֆթը շարունակում են խթանել Հայաստանի առաջընթացն ու մասնակցությունը միջազգային հարթակներում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ «Fast Shift» վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը և «Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30